Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի զբոսաշրջության ոլորտում լուրջ խախտումներ չեն արձանագրվել. ԼՂՀ ՎՊ

Արցախի զբոսաշրջության ոլորտում լուրջ խախտումներ չեն արձանագրվել. ԼՂՀ 
ՎՊ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքում «Զբոսաշրջության զարգացման» ծրագրում խախտումներ գրեթե չեն արձանագրվել: Միակ թերությունը, որ արձանագրել են ՎՊ-ում, այն է, որ նոր տեղադրվող կամ նախկինում տեղադրված եւ սպասարկվող ավտոճանապարհների ցուցանակները հաշվառված չեն վարչության հաշվեկշռում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վերահսկողություն իրականացնող հանձնաժողովն ստուգել է Տող գյուղի Մելիքական ապարանքի, «Տաք ջուր» զբոսաշրջային տարածքի եւ Տիգրանակերտ հնավայրի աղբյուր-իջեւանատան վերականգնման ու բարեկարգման աշխատանքները:

Պարզվել է, որ «Տիգրանակերտ» հնավայրի աղբյուր-իջեւանատան վերականգնման եւ «Տաք ջուր» զբոսաշրջային տարածաշրջանի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են առանց տվյալ հուշարձանի տարածքում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվության. խախտվել է «Պատմության եւ մշակույթի  անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին» ԼՂՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջը:  Տող գյուղի Մելիքական ապարանքի տարածքի վերականգնման եւ բարեկարգման, «Տաք ջուր» զբոսաշրջային տարածաշրջանի բարեկարգման աշխատանքներում ՎՊ-ն խախտումներ չի արձանագրել:

Վերահսկողության ընթացքում ի հայտ եկած խախտումներն ու թերությունները վերացնելու եւ հետագայում նման թերությունները  բացառելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Վերահսկիչ պալատը ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությանն առաջարկել է միջոցներ ձեռնարկել նորմատիվ բնույթ կրող իրավական ակտերը «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքի պահանջներին համապատասխան գրանցման ուղղությամբ, ինչպես նաեւ ուժեղացնել վերահսկողությունը «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի կատարման, ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ:

Իսկ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին առաջարկվել է հաշվապահական հաշվառումը համապատասխանեցնել ԼՂՀ օրենսդրությանը, ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների ձեռքբերումն իրականացնել գնումների մասին ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]