1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սիրիական հակամարտության ընթացքում կառավարական ուժերի ավելի քան 120 հազար զինվորներ են զոհվել

Սիրիական հակամարտության ընթացքում կառավարական ուժերի ավելի քան 120 
հազար զինվորներ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հակամարտության սկզբի 2011թ.-ից ի վեր Նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակից ուժերի ավելի քան 120 հազար զինվորներ են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը: Նրանցից 11 հազարը զոհվել է Ասադի 3-րդ անգամ նախագահ ընտրվելուց 5 ամիսների ընթացքում: Բացի այդ, 5631 զինվորներ դարձել են բռնությունների, այդ թվում` մահապարտ-ահաբեկիչների, դիպուկահարների, ինքնաթիռների վայր ընկելու, ականապատ մեքենաների պայթյունի զոհ:

Զոհերի թվում մոտ 735-ը արաբներ և ասիացիներ են, 91-ը՝ լիբանանյան «Հըզբոլլահի» անդամներ:

ՄԱԿ-ի տվյալներով, զինված ընդդիմադիրների և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով 2011թ.-ից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 200 հազար մարդ: Սիրիայի բնակչության գրեթե կեսը լքել է իր բնակավայրերը, ավելի քան 7,6 միլիոն մարդ բնակություն է հաստատել երկրի ավելի ապահով շրջաններում, իսկ 3 միլիոնը հատել են հարևան երկրների սահմանները:

Սիրիացի 1,14 միլիոն փախստականներ հաստատվել է Լիբանանում, 608 հազարը՝ Հորդանանում, մոտ 1 միլիոնը՝ Թուրքիայում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]