Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բրյուսելի բնակչության շուրջ 34 տոկոսի եկամուտները ցածր են աղքատության նշագծից

Բրյուսելի բնակչության շուրջ 34 տոկոսի եկամուտները ցածր են աղքատության նշագծից

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելի բնակչության շուրջ 34 տոկոսի եկամուտները ցածր են աղքատության նշագծից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Եվրոօբսերվեր» մայրաքաղաքային Էլեկտրոնային պորտալը:

«Բրյուսելը Եվրոպայի ամենահարուստ քաղաքներից մեկն Է: Այն առաջատարների եռյակում Է արդեն մի քանի տասնամյակ: Բայց դրա հետ մեկտեղ նրա բնակչության 34 տոկոսն ապրում Է աղքատության մեջ: Գործազրկությունը կազմում Է շուրջ 20 տոկոս, երիտասարդների շրջանում՝ 30 տոկոս, իսկ առանձին մարզերում նույնիսկ 50 տոկոսից բարձր»,-գրում Է հրատարակությունը:

Իրադրությունը բարդանում Է նրանով, որ Բելգիայի մայրաքաղաքի աշխատաշուկան ԵՄ-ի հետնապահներից մեկն Է իր հավասարակշռությամբ: «Աշխատատեղեր կան համալսարանական կրթություն ունեցող մարդկանց համար, բայց Բրյուսելի բնակչության ճնշող մեծամանությունը նման կրթություն չունի: Ցածր որակավորմամբ մեկ թափուր տեղին հավակնում Է 112 մարդ: Իսկ մեր քաղաքական գործիչները մեզ ասում են, թե մենք շատ աշխատատեղեր ունենք, պարզապես մարդիկ են ծույլ»,-նշում Է պորտալը: 

Կենսամակարդակի մյուս տագնապալի ցուցանիշն այն Է, որ Բրյուսելի հազարավոր մարդիկ կրթություն չեն ստանում դպրոցների եւ ուսուցիչների անբավարարության պատճառով: «Դա հիմնական միջազգային եւ սահմանադրական իրավունքների խախտում Է, սակայն բելգիացի քաղաքական գործիչները չեն ցանկանում դա նկատել, հավանաբար, որովհետեւ այդ երեխաների մեծ մասը ներգաղթյալների ընտանիքներից են»,-ընդգծում Է «Եվրոօբսերվեր»-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]