Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրք դասախոսի դասավանդման հակահայկական մեթոդները զայրացրել են թվիթերյան օգտատերերին

Թուրք դասախոսի դասավանդման հակահայկական մեթոդները զայրացրել են 
թվիթերյան օգտատերերին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Իզմիր քաղաքի «Սեպտեմբերի իննի» համալսարանում դասախոսի տված հանձնարարականը համացանցում ուսանողների քննարկման լուրջ առարկա է դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, համալսարանի Աթաթուրքի սկզբունքների և հեղափոխության պատմության ինստիտուտի դասախոս Թյուրքան Բաշյիղիթը հանձնարարել է ուսանողներին Հայոց ցեղասպանությունը հերքող փաստաթղթերի հիման վրա պատրաստել աշխատանք:

Համացանցում հայտնված հանրձնարարության լուսանկարի մեջ նշված է. «Հայկական հարցի, դրա առաջացման, այսպես կոչված, ցեղասպանության մասին պնդումների դեմ Թուրքիայի կողմից` ցեղասպանություն չիրականացնելու վերաբերյալ փաստաթղթերով պատրաստված ձեր հանձնարարականները կհանձնեք 18.12.2014թ. քննության ժամանակ»:

Լուսանկարի հայտնվելուց հետո «Թվիթեր»-ի շատ օգտատերեր իրենց զայրույթն են հայտնել` նշելով, որ դասախոսի նման մոտեցումը հարցին ընդհանրապես դեմ է գիտականությանը:

Թյուրքան Բաշյիղիթը հայտնի է Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության մասին «աշխատություններով»: Ավելի վաղ, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից լավաշը ճանաչվել էր որպես հայկական մշակութային ժառանգության մաս, նա «Թվիթեր»-ում հետևյալ գրառումն էր կատարել. «Լավաշն էլ վերցրին, սրանք հիմա մեզնից տարածք էլ կուզեն»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]