Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաղաքապետարանը կոչ է անում անհարկի չդիմել շտապօգնության ծառայությանը (լրացված)

Քաղաքապետարանը կոչ է անում անհարկի չդիմել շտապօգնության ծառայությանը 
(լրացված)

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի բժշկական հասատատություններն այս տարվա ընթացքում ընդունել են 19 հազար 776 հիվանդի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ ներկայացնելով առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքները: Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ նախորդ տարի ցուցանիշն ավելի մեծ է եղել:

«Նախորդ տարի 20 հազար 591 մարդ է եղել, այսինքն` 4 տոկոսով նվազում ենք նկատում: Դուրս գրված հիվանդների թիվը 19 հազար 285 է՝ նախորդ տարվա 20 հազար 42-ի դիմաց: Հիվանդանոցներում պառկած հիվանդներից 13 հազար 465-ը վիրահատվել են պետպատվերով, իսկ 5767-ը` վճարովի հիմունքներով»,- «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ նշեց Դավիթ Օհանյանը:

Քաղաքապետի տեղակալը կոչ արեց երևանցիներին անտեղի չդիմել շտապօգնության ծառայությանը և մտածել, որ շտապօգնության մեքենաները պետք է ժամանակին հասնեն իսկապես կարիք ունեցողների մոտ:

«Ճնշումը  չափելու և դեղ խմելու հետ կապված անհարկի կանչեր են անում: Շտապ օգնության ծառայությունն այս տարի մեկնել է 204 հազար 942 կանչի՝ նախորդ տարվա 166 հազար 147-ի դիմաց, սակայն հոսպիտալացման է ենթարկվել 39 հազար 580 մարդ՝ նախորդ տարվա 27 հազար 63-ի փոխարեն»,- նշեց նա:

Դավիթ Օհանյանը հավաստեց, որ Երևանի քաղաքապետարանը 2015 թվականին առանձնահատուկ ուշադրություն է դարձնելու առողջապահական խնդիրներին: «Մենք հիմնականում առողջապահական ոլորտին պետք է ուշադրություն դարձնենք, քանի որ ոլորտում կան որոշ թերություններ: Կան որոշ բժշակական հիմնարկներ, որոնք, ցավոք, ջեռուցում չունեն: Եվ մենք 2015 թվականին և առաջիկա տարիներին պիտի փորձենք այնպես անել, որ այդ հիմնարկները ջեռուցվեն և հատկապես ձմռան օրերին մեր բնակչության համար հարմարավետ պայմաններ ստեղծեն»,- ընդգծեց փոխքաղաքապետը:

Առողջապահությունը Երևանի քաղաքապետարանի գործունեության և իրականացվող ծրագրերի գերակա ուղղություններից է, որի հիմնական նպատակներն են հիվանդությունների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, ախտորոշումը և բուժումը, բուժօգնության որակի ապահովումը և մատչելիության բարձրացումը: Երևանի բնակչության առողջությունը պահպանելու և բարելավելու նպատակով առողջապահության ոլորտում իրականացվում են բնակչության առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության պահպանման, բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնություն ապահովելու, ինչպես նաև հատուկ նշանակություն ունեցող հիվանդներին բժշկական օգնություն (այդ թվում՝ տուբերկուլյոզի դեմ պայքարի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում), դեղորայքային և բնակչության հիգիենիկ ու համաճարակային անվտանգությունն ապահովելուն միտված հանրապետական և համայնքային նպատակային ծրագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am