1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լեւոն Հայրապետյանի պաշտպանությունը բողոքարկել Է նրա տնային կալանքի ժամկետի երկարացումը

Լեւոն Հայրապետյանի պաշտպանությունը բողոքարկել Է նրա տնային կալանքի ժամկետի երկարացումը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար Լեւոն Հայրապետյանի պաշտպանությունը, որը մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի հափշտակմանը մեղսակից լինելու մեջ, բողոքարկել Է նրա տնային կալանքի ժամկետի երկարացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ Մոսկվայի Բասմանյան դատարանը Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացրել Է մինչեւ 2015 թվականի ապրիլի կեսերը:

65-ամյա գործարարը մեղադրվում Է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործով վատնումների եւ դրամական միջոցների լվացման մեջ: Նա հուլիսի 15-ին ձերբակալվել Է «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր ժամանել Էր Նիցայից: Ինչպես նշում Է հետաքննությունը, «Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը Հայրապետյանի հետ միասին մշակել Է Բաշկիրիայի վառելիքաԷներգետիկական համալիրի ձեռնարկությունների բաժնետոմսերի հափշտակման հանցավոր պլան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]