Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արթուր Ալեքսանյանն արժանացել է ՀԱՕԿ-ի «ազնվագույն մարզիկ» մրցանակին

Արթուր Ալեքսանյանն արժանացել է ՀԱՕԿ-ի «ազնվագույն մարզիկ» մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն  «Ազնվագույն մարզիկ» անվանակարգով մրցանակ է սահմանել առավել արդար մարզիկների համար` այս տարի մրցանակին արժանացել է ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Հայաստանում 2014 թվականին սահմանված է երկու մրցանակ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատկացրած դրամաշնորհով ՀԱՕԿ-ի փոխանցիկ գավաթը և ՀՀ հակադոպինգային կազմակերպության անվանական մրցանակը: ՀԱՕԿ-ի հակադոպինգային բաժնի ղեկավար, գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի գլխավորած հանձնաժողովը մրցանակները շնորհել է այս մրցաշրջանում Հայաստանի լավագույն մարզկ ճանաչված, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, գյուրմրեցի Արթուր Աեքսանյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Մրցանակին արժանանալու համար պահանջներն են` բոլորից շատ դոպինգ ստուգման ենթարկվածը` բացասական արդյունքով (մաքուր վիճակ), ժամանակին իր գտնվելու վայրի մասին մարզիկի հայտնած տեղեկությունը, հակադոպինգային կազմակերպության հետ ամենաշատ կապ ստեղծողը, դոպինգի վնասակար ազդեցության մասին տարածողը և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]