1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքագետները` ոչ իշխանական ուժերի օրակարգի ու քաղաքական «զրոների» մասին

Քաղաքագետները` ոչ իշխանական ուժերի օրակարգի ու քաղաքական «զրոների» 
մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոչ իշխանական ուժերի օրակարգում 2015թ. լինելու է սահմանադրական բարեփոխումների հարցը։ Դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: «Այս տարվա ընթացքում ոչ իշխանական ուժերի բարձրացված հարցերն ադվեկատ չէին այն խնդիրներին, որոնք հասունացել են հասարակությունում և այդ էր պատճառը, որ եռյակի կազմակերպած հանրահավաքներին մարդկանց հիմնականում բերում էին ու մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչպիսի տեխնոլոգիաներ էին կիրառվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հակոբյանը և հավելեց, որ հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ հաջորդ տարի եռյակի կամ ոչ իշխանական ուժերի համար օրակարգային է դառնալու սահմանադրական բարեփոխումների խնդիրը։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն, անդրադառնալով անցնող տարում ներքին քաղաքական կյանքին, նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համաժողովրդական շարժման միասնական շտաբների հիմնումը դեռևս չի նշանակում, որ այդ շարժումը կարող է հենց վաղը սկսվել։ «Կարևոր է, թե այդ համաժողովրդական շարժման միասնական շտաբներում ինչ հարցեր են բարձրացվում, քանի որ քաղաքական «զրոների» (քաղաքական ուժեր, որոնք իրենցից իրական ուժ չեն ներկայացնում-հեղ.) հետ հանդիպումները ոչինչ չեն կարող տալ և հիմնականում PR բնույթ են կրում»,-ասաց բանախոսը և հավելեց, որ հասարակության գերակշիռ մասը, ցավոք, կտրված է ներքաղաքական գործընթացներից։

ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ է մշակել: Հայեցակարգն անցել է հանրային լայն քննարկումների լայն փուլ, արժանացել է Վենետիկի հանձնաժողովի հավանությանը: Հայեցակարգը ներկայում ՀՀ նախագահի սեղանին է, որի վերաբերյալ իր դիրքորոշումը երկրի ղեկավարը կհայտնի փետրվար-մարտին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]