Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մադոննայի նոր ալբոմը Համացանցում Է հայտնվել նախքան թողարկվելը

Մադոննայի նոր ալբոմը Համացանցում Է հայտնվել նախքան թողարկվելը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել են 13 երգեր, որոնք իբր մտնում են Մադոննայի նոր, դեռ չթողարկված ալբոմի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Billboard-ին:

Ցանցում հայտնված կոմպոզիցիաների թվում են Unapologetic Bitch-ը, Bitch I'm Madonna-ն եւ  Addicted-ը (The One That Got Away):

Մադոննան հաղորդագրություն Է հրապարակել Instagram-ի իր ակաունտում, որում տեղի ունեցածը համարել Է «ահաբեկչության ձեւ», որը «ոչնչացնում Է գեղարվեստական գործընթացը»: Նա նաեւ հույս Է հայտնել, որ երկրպագունեը չեն լսի Ցանցում հայտնված երգերը, այլ կսպասեն ալբոմի լույսընծայմանը: «Դրանք չավարտված դեմոներ են, որոնք գողացվել են շատ վաղուց, եւ դրանք պատրաստ չեն աշխարհին ցուցադրելու համար»,- գրել Է երգչուհին Համացանցում հրապարակված կոմպոզիցիաների մասին:

Մադոննայի նոր ալբոմի անվանումը եւ թողարկման պաշտոնական օրը դեռեւս չեն հայտարարվել: Միայն հայտնի Է, որ այն լույս կտեսնի եկող տարի, եւ դրա վրա աշխատել են Diplo-ի, Avicii-ն, Natalia Kills-ը եւ Ryan Tedder-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]