Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թիվ 259 երթուղու ավտոբուսում գողության դեպք է արձանագրվել

Թիվ 259 երթուղու ավտոբուսում գողության դեպք է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները դեկտեմբերի 17-ին` ժամը 13.30-ին, Աբովյան քաղաքի Հանրապետության և Պիոներական փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970թ. ծնված Անահիտ Ն.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Անահիտ Ն.-ն խոստովանել է, որ նույն օրը թիվ 259 երթուղու ավտոբուսում գողացել է մի կնոջ դրամապանակը՝ գումարով:  Անահիտ Ն-ն ներկայացրել է գողացածը: Նույն օրը` ժամը 14.00-ին, տուժողից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]