Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քաղաքապետարանին կառաջարկեն գազը երթուղայիններին վաճառել ՀՀ մտնող գնով

Քաղաքապետարանին կառաջարկեն գազը երթուղայիններին վաճառել ՀՀ մտնող 
գնով

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազալցակայաններում գազի գնի թանկացման պատճառով դեկտեմբերի 18-ի առավոտից 30-40 երթուղու վարորդներ գործադուլի են դուրս եկել: Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը խնդրի լուծման ամենօպտիմալ տարբերակը համարում է գազը երթուղայիններին Հայաստան մտնող գնով վաճառելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանը Եղիազարյանը հայտնեց, որ երեկոյան ժամը 5-ին Երևանի քաղաքապետարանը հանդիպում է ունենալու փոխադրումներ իրականացնող ընկերությունների ղեկավարների հետ՝ խնդիրը քննարկելու համար: «Առաջարկելու ենք, որ գազը, դիզվառելիքը և պահեստամասերը մեզ տան ոչ թե այսօրվա գներով, այլ այն գնով, որ մուտք է գործում Հայաստան: Առաջարկելու ենք ազատել հարկերից: Այնպիսի հարցեր, որոնք նրանք լիազորված են անելու»,- հավելեց փոխադրողների միության նախագահ:

Ինչ վերաբերում է ուղեվարձի գնին, նրա խոսքով, մինչև 150 կամ 200 դրամ բարձրացումն այլևս չի կարող խնդրին լուծում առաջարկել: Ուղեվարձն առնվազն պետք է 100 դրամից բարձրացնել մինչև 300 դրամի: «100 դրամը թող ուղևորը վճարի, իսկ 200-ը՝ կառավարությունը սուբսիդավորի»,- առաջարկում է Հրանտ Եղիազարյանը: Մյուս կողմից եթուղիների սեփականատերերն ի վիճակի չեն իջեցնել սահմանված հասույթի պլանը, քանի որ դա կործանարար կարող է լինել բիզնեսի համար:

«2008 թվականից ընկերություններն աշխատում են վնասով: Որոշ ընկերություններ սնանկ են ճանաչվել, նրանց գույքն առգրավված է, իսկ ավելի խոշոր ընկերությունները, որ ներդրումներ են կատարել և կարողացել մինչև այսօր շարունակել ծառայությունների մատուցումը, չեն կարողանում վերադարձնել իրենց ներդրումները»,- պարզաբանեց նա:

Կախված երթուղու ծանրաբեռնվածությունից` միկրոավտոբուսների վարորդների օրական հասույթի պլանը կազմում է 11500-14500 դրամ: 1 խմ գազի գինը շրջաններում կազմում է 170-180 դրամ, իսկ Երևան քաղաքում 230-250 դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]