1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դոլարի փոխարժեքը նվազել է. դրամը կայունանում է

Դոլարի փոխարժեքը նվազել է. դրամը կայունանում է

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն սկսել է նվազել: Առավոտից մինչ այս պահը դոլարն էժանացել է 13,03 դրամով` կազմելով միջինը 511.57  դրամ: Ընդ որում, բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 499 է, առավելագույնը` 530 դրամ: Հիշեցնենք, որ երեկ դրամն արժեզրկվել էր ավելի քան 25 դրամով, իսկ առավոտյան բանկերը դոլարը գնում էին 550.38   դրամով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոյի վաճառքի փոխարժեք արդեն նվազել է 26,30 դրամով: Բանկերը եվրոն գնում են միջինում 569,29  դրամով և վաճառում` 636.60  դրամով:

Երեկվա համեմատ 0.34 դրամով բարձրացել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.71 դրամով և վաճառում` 9.17  դրամով: Իսկ ֆունտի փոխարժեքը երեկվա համեմատ որոշակիորեն կարգավորվել է` նվազելով 27.13 դրամով: Տարադրամի վաճառքի գինը կազմում է մինջինում 805.54  դրամ, այնինչ` առքի ժամանակ ֆունտի փոխարժեքը կազմում է միջինում  728.95  դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]