Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նարե Արղամանյանն Ազնավուրի առաջարկով Ժնևում կկատարի ցեղասպանությանն առնչվող գործեր

Նարե Արղամանյանն Ազնավուրի առաջարկով Ժնևում կկատարի 
ցեղասպանությանն առնչվող գործեր

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դաշնակահարուհի Նարե Արղամանյանն աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հրավերով հաջորդ տարի համերգով հանդես կգա Ժնևում: Տաղանդավոր դաշնակահարուհին 2015 թվականի փետրվարի 5-ին ելույթ կունենա Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում: «Մեծամասամբ հայկական ստեղծագործություններ եմ կատարելու և այնպիսի գործեր, որոնք ցեղասպանության թեմային են առնչվում: Շառլ Ազնավուրը ևս ներկա կլինի այդ համերգին»,-«Արմենպրես»- ի հետ զրույցում տեղեկացրեց Նարե Արղամանյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ դաշնակահարուհին ելույթներով հանդես կգա նաև այլ երկրներում: Արղամանյանը ողբերգական իրադարձությանը նվիրված մի քանի համերգով արդեն հանդես է եկել շվեյցարական մի շարք քաղաքներում:

«Վերջին շրջանում զգացել եմ, որ բավականին հետաքրքրությամբ են ընդունում հայկական երաժշտությունը և հայ կոմպոզիտորներին: Այլ երկրներում հաճախ եմ սկսել կատարել Խաչատրյանի ստեղծագործություններից՝ մանավանդ Դաշնամուրի կոնցերտը: Այս համերգաշրջանում մոտ 7-8 անգամ միայն Խաչատրյանի կոնցերտն եմ նվագել տարբեր նվագախմբերի հետ: Եվրոպացիներից շատերը հուզվում են հայկական երաժշտություն լսելիս, շատերը, որ ընդհանրապես չէին լսել, մոտենում էին և ասում, որ նման երաժշտություն երբևէ չեն լսել»,-նշեց դաշնակահարուհին:

Նարե Արղամանյանը հավելեց նաև, որ հաջորդ տարի Վիեննայում կկազմակերպվի ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ, որին դաշնակահարուհին հանդես կգա ջութակահար Սերգեյ Խաչատրյանի, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի, երգչուհի Հասմիկ Պապյանի հետ: Նույն համերգը կկազմակերպվի նաև Պրահայում:

Դաշնակահարուհի Նարե Արղամանյանը ծնվել է 1989 թվականին և սկսել դաշնամուր նվագել 5 տարեկանից: Սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 2004 թվականին 15 տարեկանում դարձել է Վիեննայի երաժշտության և արվեստների համալսարանի ամենաերիտասարդ սաներից մեկը:  Հանդես է եկել բազմաթիվ հայտնի նվագախմբերի հետ, բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: 






Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]