Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի դատախազության 90-ամյակին նվիրված միջոցառմանը

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի դատախազության 90-ամյակին նվիրված 
միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է հանրապետության դատախազության 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը շնորհավորել է դատախազության ողջ անձնակազմին հոբելյանի կապակցությամբ և համակարգի մի խումբ աշխատակիցների ու վետերանների հանձնել վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչման վկայականներ:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ դատախազությունը միշտ եղել է Արցախի  կենսագործունեության առանցքային կառույցներից մեկը, և նրա անցած լուրջ ճանապարհն ու արժանի վաստակը դրա վկայությունն են: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունը կշարունակի ըստ ամենայնի աջակցել համակարգի գործունեության արդյունավետության  շարունակական բարձրացմանը, նյութատեխնիկական բազայի արդիականացմանը, աշխատակիցների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավմանը:

Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]