Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Բորուսիա»-ն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը «Վոլֆսբուրգ»-ի հետ խաղում

«Բորուսիա»-ն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը «Վոլֆսբուրգ»-ի 
հետ խաղում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բունդեսլիգայի 16-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալելով «Վոլֆսբուրգ»-ին` չկարողացավ հաղթել մրցակցին (2-2): 

Դորտմունդցիները մեկնարկային րոպեների առավելությունը գոլի վերածեցին հանդիպման 8-րդ րոպեին: Իմոբիլեի դիպուկ փոխանցումից հետո շեշտակի հարվածով աչքի ընկավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Խաղակեսի միջնամասում ստանդարտ դիրքը ճիշտ իրացնելուց հետո հաշվի հավասարությունը վերականգնեց Քևին դե Բրույեն: Առաջին կեսում թիմերը հանգստի գնացին ոչ-ոքի` 1-1 հաշվով: Երկրորդ կեսում «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներն տիրում էին խաղային իրավիճակին: Հանդիպման 76-րդ րոպեին հեռահար, գեղեցիկ և դիպուկ գոլի հեղինակ դարձավ Իմոբիլեն: Խփած գնդակից հետո դորտմունդցիները մեծացրեցին ճնշումը մրցակցի դարպասին, սակայն հանդիպման 85-րդ րոպեին «Վոլֆսբուրգ»-ի ֆուտբոլիստներից Նալդոն հավասարեցրեց հաշիվը և հանդիպումն ավարտվեց 2-2: 

Բունդեսլիգայի այս տարվա վերջին խաղում Յուրգեն Կլոպի սաները կմրցեն «Բերդեր»-ի հետ: Այս տուրից հետո «Բորուսիա»-ն ունի 15 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]