Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Իրաքցի 92-ամյա ֆերմերն ամուսնացել է 22-ամյա աղջկա հետ

Իրաքցի 92-ամյա ֆերմերն ամուսնացել է 22-ամյա աղջկա հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքցի 92-ամյա ֆերմեր Մուսալի Մուհամադ ալ Մուջամայեն ամուսնացել է իրենից 70 տարով երիտասարդ կնոջ հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, 16 երեխաների հայրը կնոջ մահվանից հետո որոշել է կնության առնել երիտասարդ կնոջ:

Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին Ալ Մուջամայեի Գուբբան գյուղում գտնվող տանը: Հարսանիքը տևել է 4 ժամ, որի ընթացքում երաժշտություն ու պարային կատարումներ են եղել:

Բացի Ալ Մուջամայեից, այդ օրն ամուսնացել են նաև նրա 16 և 17 տարեկան երկու թոռները: Եվ նա հպարտությամբ նշել է, որ երկար էր սպասել իր թռների ամուսնություններին: Պապիկի խոսքով՝ թոռների ամուսնությունները մի քանի անգամ հետաձգվել են այն պատճառով, որպեսզի հնարավոր լինի հարսանքիները պապիկի հարսանիքի հետ նույն օրը կազմակերպել: «Ես ինձ 20 տարեկան եմ զգում»,- ասել է նա:

Ալ Մուջամայեն իր կնոջ  և 16 երեխաների հետ ապրել է Գուբբան գյուղում: Նրանք միասին ապրել են 58 տարի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]