1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԻՊ-ն Սիրիայից և Իրաքից գողացված արժեքավոր իրերը վաճառում է Արևմուտքին. Times

ԻՊ-ն Սիրիայից և Իրաքից գողացված արժեքավոր իրերը վաճառում է Արևմուտքին. Times

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետությունը» Սիրիայից և Իրաքից գողացված թանկարժեք իրերը, որոնց արժեքը տասնյակ միլիոնավոր դոլարների է հասնում, վաճառում են Արևմուտքի, այդ թվում` Մեծ Բրիտանիայի հավաքածուներ կազմող մարդկանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, տեղեկությունը հրապարակել է Times-ը թերթը: «Որպեսզի գնորդների հետ կապ հաստատեն, ԻՊ-ի անդամները օգտագործում են իրենց կապերը»,- նշել է Բելգիայի ոստիկանապետ Վիլլի Բրյուգմանը: Նրա խոսքով` ապստամբները թալանել են ավելի քան հազար պատմական վայրեր, տաճարներ:

Համաձայն ստացված տեղեկությունների՝ ավարը տեղափոխվում է գաղտնի ուղիներով, որտեղով իրականացվում է նավթի և զենքի տեղափոխումը:

Իրաքյան հատուկ ծառայությունների տեղեկություններով միայն սիրիական Ան Նաբակ քաղաքում մի քանի քրիստոնեական սրբավայրերի թալանի արդյունքում ապստամբները ստացել են մոտ 140 միլիոն դոլար:

ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006 թ.-ին` այժմ ընդգրկվելով 80 երկրի մոջահեդների: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]