Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փեշմերգան լայնածավալ գործողություններ է սկսել Սինջարի շրջանի ազատագրման համար

Փեշմերգան լայնածավալ գործողություններ է սկսել Սինջարի շրջանի 
ազատագրման համար

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փեշմերգան դեկտեմբերի 17-ին լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել՝ փորձելով «Իսլամական պետությունից» ազատագրել Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինջարի շրջանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այդ քրդական ուժերին օժանդակում են միջազգային դաշինքի օդանավերը, որոնք երեկվանից հարվածում են ԻՊ-ի դիրքերը Զամարի և Սինջարի շրջաններում: Տեղեկություններ կան, որ փեշմերգային արդեն հաջողվել ԻՊ-ից ազատագրել 3 գյուղ, որոնք գտնվում են Սինջարի և Սիրիայի սահմանի մերձակայքում գտնվող Ռաբիա շրջանների միջև:

Մյուս կողմից, ԻՊ-ն լուրջ կորուստներ է կրել Իրաքի արևմուտքում գտնվող Հադիսա քաղաքին միջազգային դաշինքի օդային հարվածների հետևանքով: Իրաքյան ուժերը հաջողություններ են գրանցել Սամրա քաղաքի ծայրամասերում:

Գերմանիայի կառավարությունը որոշում է ընդունել Իրաքյան Քրդստան ուղարկել մոտ 100 ռազմական մասնագետի, ովքեր վարժանքներ կանցկացնեն քրդական ուժերի հետ` ԻՊ-ի դեմ պայքարելու համար: Նախատեսվում է վարժանքներն անցկացնել Արբիլ քաղաքում: Ավելի վաղ Բեռլինը որոշել էր ավելացնել քրդական ուժերի զինման համար նախատեսված գումարը 70 միլիոն եվոյով:

ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006 թ.-ին` այժմ ընդգրկվելով 80 երկրի մոջահեդների: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]