Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հանրային իրավունքի փոփոխությունները ՀՀ-ում ամենադինամիկ զարգացող ուղղություններից են. արդարադատության նախարար

Հանրային իրավունքի փոփոխությունները ՀՀ-ում ամենադինամիկ զարգացող 
ուղղություններից են. արդարադատության նախարար

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին: Նախարարը ողջունել է հյուրին՝ շնորհավորելով  Հայաստանում այսօր Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի բացման կապակցությամբ: Նա նշել է, որ հանրային իրավունքի ոլորտային փոփոխությունները մեր երկրում ամենադինամիկ զարգացող ուղղություններից են:  Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հյուրի խնդրանքով անդրադառնալով Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ Հովհաննես Մանուկյանը  ասել է, որ բարեփոխումների գործընթացը ՀՀ Նախագահի կողմից ձեռնարկվել է՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման Սահմանադրության դրույթները կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից: Այնուհետեւ նախարարն անդրադարձել է դատաիրավական ոլորտի բարեփոխումներին՝ նշելով, որ ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի և  դատական իշխանության ապահովումը: Պրոֆեսորը   նախարարին  տեղեկացրել է, որ իրենց կազմակերպության նպատակներում ներառված են իրավաբանական  կրթությունը, հետազոտություն իրականացնելը, ուսուցումը և հաստատությունների զարգացումը:

Նա իր պատրաստակամությունն է հայտնել  Հայաստանի մասնաճյուղի միջոցով զարգացնել այդ բոլոր ուղղությունները, միևնույն ժամանակ շեշտելով, որ  նախարարի համաձայնությամբ կարող են  աջակցել ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող նախաձեռնություններին:  Նախարարը սիրով ընդունել է հյուրի առաջարկը՝ կարևորելով հետագա համագործակցության անհրաժեշտությունը: Կողմերն անդրադաձել են  երկուստեք կարևորություն ունեցող մի շարք այլ  հարցերի, մասնավորապես՝ իրավաբանների վերապատրաստմանը,  ուսումնական  ծրագրերի արդյունավետությանը և տեղայնացմանը: Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Սպիրիդոն Ֆլոգաիտիսը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար,  կարևորել է  այն, որ Հայաստանը վավերացրել է  Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության ստեղծման պայմանագիրը։

Հանդիպմանը մասնակցել   են նաև ՀԻԵԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Մինասյանը և ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը: ՀԻԵԿ-ը հիմնադրվել է 2007 թվականին, Հունաստանում։ Այսօր 14 երկրներ, 6 միջազգային կազմակերպություններ և հանրային մարմիններ, ինչպես նաև 64 համալսարաններ ու ինստիտուտներ ՀԻԵԿ-ի անդամ են։ Ունենալով իր գլխամասն Աթենքում՝ ՀԻԵԿ-ն ունի 14 գրասենյակ ամբողջ աշխարհում։ Մինչ այսօր ՀԻԵԿ-ը զարգացրել, կազմակերպել և աջակցել է շուրջ  200 կրթական, հետազոտական, վերապատրաստման, ինստիտուտների ստեղծման և այլ ծրագրեր ավելի քան 70 երկրներում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]