1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանն աշխարհում ամենաշատ լրագրողներ ձերբակալած երկրների տասնյակում է

Ադրբեջանն աշխարհում ամենաշատ լրագրողներ  ձերբակալած երկրների տասնյակում է

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների պաշտպանության կոմիտեն (Committee to Protect Journalists - CPJ) դեկտեմբերի 17-ին հրապարակել է ձերբակալված լրագրողների թվով աշխարհում առաջատար երկրների ցուցակը, որում Ադրբեջանը նշված է առաջին տասնյակի մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կոմիտեն հայտնել է, որ 2014 թվականին աշխարհի տարբեր երկրներում 220 լրագրողներ գտնվում են կալանավայրերում: 2013 թվականի համեմատ, 2014 թվականին ձերբակալված լրագրողների թիվն  9-ով աճել է:

Զեկույցի առաջին տասնյակում նշված են Չինաստանը, Էրիթրեան, Եթովպիան, Իրանը, Վիետնամը, Սիրիան, Եգիպտոսը, Բիրման, Ադրբեջանը եւ Թուրքիան:

CPJ-ին նման զեկույց սկսել է հրապարակել 1990 թվականից: Զեկույցում նշվում է, որ ներկայում Ադրբեջանի բանտերում 9 լրագրող կած, որոնցից 4-ը պետական մամուլին այլընտրանք ստեղծելու համար գրել են սոցիալական ցանցերում: Նրանք ձերբակալվել են Facebook սոցիալական ցանցում խմբեր ստեղծելու եւ կառավարելու համար: Այդ ակտիվիստները մեկնաբանություններ են հրապարակել մարդու իրավունքների խախտումների եւ պետական մակարդակով կոռուպցիոն գործողությունների մասին:

Իրենց հերթին, Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում արտահայտվելու ազատությունը խախտելու պատճառով որեւէ լրագրող կամ ակտիվիստ ձերբակալվելու փաստը եւ նշում, որ դատապարտվածները պատիժ են կրում կատարած հանցագործությունների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]