Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բարեգործական ցուցահանդես-վաճառքի հասույթը կտրամադրվի երեք սոցիալապես անապահով ընտանիքների

Բարեգործական ցուցահանդես-վաճառքի հասույթը կտրամադրվի երեք 
սոցիալապես անապահով ընտանիքների

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու օր տևողությամբ ամանորյա բարեգործական տոնավաճառի ողջ հասույթը կտրամադրվի անապահով ընտանիքներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան առավել ուրախ տոնելու Ամանորը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը` դեկտեմբերի 17-18-ը նախատոնական միջազգային բարեգործական ցուցահանդես-վաճառքի բացման ընթացքում:

«Մենք հաճախ ենք տրամադրում քաղաքապետարանի ճեմասրահը բարեգործական ակցիաների համար և այսօրվա ցուցահանդեսը դրանցից մեկն է: Կարծում եմ` այն կունենա իր արդյունքը, մասնավորապես, գումարների հետ կապխված, որոնք պետք է տրամադրվեն անապահով ընտանիքներին: Ուրախալի է այն փաստը, որ մասնակցում են ինչպես մասնավոր ընկերություններ, այնպես էլ անհատներ՝ ներկայացնելով ինչպես իրենց ձեռքի աշխատանքներն, այնպես էլ խոհարարական արվեստը»,- նշեց Արամ Սուքիասյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալը ուրախությամբ հավելեց նաև, որ մեր սփյուռքահայ հայրենակիցները`  հատկապես նրանք, ովքեր Հալեպից են տեղափոխվել Հայաստան, սկսել են առավել ակտիվ ծավալել իրենց հասարակական գործունեությունը:

Բարեգործական տոնավաճառից ստացած հասույթը նախատեսվում է տրամադրել երեք սոցիալապես անապահով ընտանիքների, որոնցից մեկը բազմազավակ է: Հինգ երեխաների մայր Սիմոնյան Գեղեցիկը ապրում է Վեդի քաղաքի Գորավան գյուղում: Իր ավագ որդին այսօր ծառայում է Նոյեմբերյանում:

«Երեխաների հետ ապրում եմ վագոն-տնակում: Անձրևի ժամանակ ջուրը լցվում է տնակ: Արդեն 22  տարի կլինի, ինչ ապրում եմ այստեղ-այնտեղ, տան համար հերթագրված չենք, բայց որտեղ պետք է հերթագրվենք: Խնդրում եմ, որ մեզ աջակցեն մի հողակտորի տրամադրման համար, որպեսզի կարողանամ երեպաներին յոլա տանել՝ չհիվանդանան, չմրսեն: Տանը ցուրտ է, քանի որ հոսանքով տաքացնել չեմ կարող, օգտագործած հոսանքի վարձը տալու դեպքում՝ երեխաները կմանն առանց ուտելիք», - ասաց Գեղեցիկ Սիմոնյանը:

Բերոգործական ցուցահանդես-տոնավաճառը կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը, «ՋԻ ԷՄ ՋԻ ՄԵԴԻԱ ԳՐՈՒՊ» -ը և ՄԳԿԱ խորհուրդը:

«Քանի որ նախագիծը լրատվամիջոցների օգնությամբ դեռ երկու ամիս առաջ ներկայացվել էր և պարբերաբար լրատվությունը թարմացվում էր՝ յուրաքանչյուր ոք կարող էր մասնակցությամբ հանդես գալ իր ձեռքի աշխատանքներով, և դրանց վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի անապահով ընտանիքներին: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է քառասունից ավելի կազմակերպություն, որոնցից յութը սիրիահայերի ընտանիքներինն են, ովքեր վաճառքի իրենց հասույթը կօգտագործեն իրենց իսկ նպատակների համար», - տեղեկացրեց «ՋԻ ԷՄ ՋԻ ՄԵԴԻԱ ԳՐՈՒՊ»-ի տնօրեն Մարիամ Մանուկյանը:

Նա հավելեց, որ ընտանիքների ընտրությունը կատարվել է մարզպետարանների կողմից տրամադրված տվյալների հիման վրա, ըստ որի ընտրվել են խիստ անապահով ընտանիքներ, որոց համար յուրաքանչյուր հազար դրամն ունի մեծ նշանակություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]