Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ նախագահը խոսել է ֆինանսական շուկայում իրավիճակի մասին

ԱԺ նախագահը խոսել է ֆինանսական շուկայում իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսական շուկայում ստեղծված ծանր իրավիճակը միայն Հայաստանի տնտեսությանը չէ, որ բնորոշ է. նման միտումներ նկատվում են ամբողջ աշխարհում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով դուրս էր եկել ԱԺ դռնփակ նիստից, որտեղ քննարկվում է երկրի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը: «Քանի որ ամբողջ աշխարհում է այդպես, որոշակի պատասխան տալ, թե երբ կընդհատվի այս ընթացքը, շատ դժվար է: Բայց նաև կանխատեսումներ կան, որոնք պետք է իրագործել: Այս հարցն ենք մենք հիմա քննարկում արտահերթ նիստում, որին մասնակցում է նաև Կենտրոնական բանկի նախագահը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

Հարցին` արդյոք չպե՞տք է կառավարությունն այս պայմաններում հրաժարական տա, քանի որ չի կարողանում վերահսկել իրավիճակն ու կարգավորել, ԱԺ նախագահը պատասխանեց, որ եթե ֆորս-մաժորային իրավիճակ է լինում, կառավարությունն աշխատում է այդ ժամանակաշրջանին բնորոշ: «Այսինքն՝ նախորդ տարի հնարավոր չէր կանխատեսել, որ այսօր այս իրավիճակն է լինելու, նավթի գներն են իջնելու, տարբեր գործընթացներ են տեղի ունենալու, ոչ մի երկրում նման կանխատեսում հնարավոր չէ անել: Դա նշանակում է, որ ամբողջ աշխարհը պիտի հրաժարական տա»,- ասաց նա:

Անդրադառնալով երկրում ստեղծված խուճապին՝ ԱԺ նախագահն նկատեց, որ խուճապն ավելի մեծ ազդեցություն է ունենում ֆինանսական շուկայի տատանումների վրա: «Առաջին հերթին պետք է այնպիսի գործիքներ օգտագործել, որպեսզի այդ խուճապից զերծ մանք: կառավարությունը, Կենտրոնական բանկը, Ազգային ժողովը պետք է որոշակիորեն ժողովրդի հետ շփումների միջոցով հասկանալի դարձնեն իրավիճակը: Պետք է լուրջ գործիքներ օգտագործվեն, ինչին էլ միտված են այս  քննարկումները»,- հավելեց նա:

ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ արտահերթ նիստը կավարտվի ժամը 22:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]