Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն արդեն ստանում է շնորհավորանքներ հիմնադրման տարեդարձի առթիվ. ՏԱՍՍ-ն առաջինն է

«Արմենպրես»-ն արդեն ստանում է շնորհավորանքներ հիմնադրման տարեդարձի 
առթիվ. ՏԱՍՍ-ն առաջինն է

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը շնորհավորել է «Արմենպրես»-ին հիմնադրման օրվա կապակցությամբ: Մասնավորապես, ռուսական գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին ուղղված շնորհավորական նամակում գրել է. «Երկար տարիների գործունեության ընթացքում «Արմենպրես» գործակալությունը հասել է բարձունքների և մեծ հեղինակություն է վայելում իր բաժանորդների և գործընկերների շրջանում: Տարբեր թեմաների և իրադարձությունների լուսաբանումը, ժամանակին և ճշգրիտ տեղեկատվության ապահովումը ձեզ ապահովում է լայն լսարան: Մենք վստահ ենք, որ «Արմենպրես»-ի ստեղծագործ աշխատակազմը կշարունակի ավելացնել իր պրոֆեսիոնալիզմը` առաջնորդվելով լրագրողական էթիկայի սկզբունքներով, և էական ներդրում կունենա միջազգային լրատվական համագործակցության ամրապնդման գործում: 

Անկեղծորեն ցանկանում եմ երկար տարիների արդյունավետ աշխատանք, բարգավաճում և նորանոր հաջողություններ: Օգտվելով առիթից` ես նաև ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր գործակալությունների միջև կշարունակվի լավ հարաբերությունների պահպանումը: Ընդունեք մեր ամենաջերմ շնորհավորանքները»:

Դեկտեմբերի 18-ն «Արմենպրես»-ի հիմնադրման օրն է: 1918թ. Հայաստանի Ազգային խորհրդի հենց այդ օրվա նիստի արձանագրությունով ազդարարվեց Հայաստանի նորանկախ պետության համար մեծ իրադարձություն հանդիսացող Հայաստանի հեռագրական գործակալության ծնունդը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]