Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը և Կուբան բանակցություններ կսկսեն հարաբերությունների կարգավորման նպատակով

ԱՄՆ-ը և Կուբան բանակցություններ կսկսեն հարաբերությունների կարգավորման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը և Կուբան դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու բանակցություններ կսկսեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է Associated Press-ը: Գործակալության տվյալներով, դիտարկվում է նաև մոտակա ամիսներին Հավանայում ԱՄՆ դեսպանության բացման հարցը:

Ինչպես հայտարարել է Սպիտակ տունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման  այսօր երեկոյան հանդես կգա Կուբայի հետ հարաբերությունների վերաբերյալ հայտարարությամբ: Նույն պահին հայտարարություն կանի նաև Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն:  

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կուբայի իշխանությունները որոշել են ազատ արձակել ամերիկացի Ալան Գրոսսին և այն մարդուն, ով տեղեկատվություն էր տրամադրել ամերիկյան հետախուզությանը: Նրանք ընդգծել են, որ ԱՄՆ-ն իր հերթին ազատ է արձակել կուբացի երեք գործակալներին, ովքեր իրենց պատիժն են կրում ամերիկյան բանտերում:

Կուբան ԱՄՆ-ի կողմից վերջին 50 տարիների ընթացքում  ենթարկվում է տնտեսական էմբարգոի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]