Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Խաղի այս կանոնները ժամանակավոր են. ԿԲ նախագահը խոսել է ֆոնդային բորսայից դուրս գալու որոշման մասին

Խաղի այս կանոնները ժամանակավոր են. ԿԲ նախագահը խոսել է ֆոնդային 
բորսայից դուրս գալու որոշման  մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի կողմից իրականացվող դոլարային արճուրդների ծավալը յուրաքանչյուր շաբաթ նվազում է, իսկ հաջորդ շաբաթվա ավարտին գլխավոր դրամատունը դուրս կգա արժութային շուկայից: Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` խոսելով ֆոնդային բորսայի փոխարեն սեփական հարթակում գործարքներ կատարելու ԿԲ որոշման մասին: «Խաղի այս կանոնները ժամանակավոր են: Հաջորդ շաբաթվանից հետո մենք այլևս չենք լինի արժույթի շուկայում, իսկ առևտրային բանկերը կարող են իրենց գործարքները կատարել այնտեղ: Այս պահին, հանգամանքերից ելնելով, դրանք ակտիվ չեն բորսայում, սակայն այս կարճ ժաանակահատվածից հետո ամեն ինչ վերադառնալու  է իր նախկին վիճակին: Մենք նորից  լինելու ենք բորսայում, սակայն ավելի պասիվ, իսկ բանկերն ավեի ակտիվ կլինեն այնտեղ»,- հայտնեց Ջավադյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ այդ գործիքի կիրառումը ուղղված էր ոչ այնքան փոխարժեքի կարգավորմանը, այլ իրական փոխարժեքի բացահայտմանը: «Այս վարժությունը  արել են տարբեր երկրներում: Իրենց մոտ այդ պահին եղել է ավելի մեծ արժեզրկում, սակայն փոխարժեքը հետզհետե կարգավորվել է: Մենք ցանկացած պահի էլ հնարավորություն ունենք ինտերվենցիա անելու, սակայն լավագույն իրավիճակը ինտերվենցիա չանելն է»,- ասաց նա:

ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրել է նոր մոտեցում, որը նպատակ ունի  կարգավորելու արժութային շուկայում ստեղծված իրավիճակը, հարթելու փոխարժեքի տատանումները և վերականգնելու  արտարժութային շուկայում հավասարակշռությունը: Ամեն օր սակարկությունների  միջոցով իրականացվում են արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Մինչ դեկտեմբերի 15-ը օրական վաճառքի ծավալը 6 մլն ԱՄՆ դոլար էր, դեկտեմբերի 15-ից` 4 մլն դոլար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]