Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը որոշել են հետեւել Համացանցում իրենց երեխաների ակտիվությանը

Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը որոշել են հետեւել Համացանցում իրենց երեխաների ակտիվությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը կիբեռանվտանգության մասնագետների թիմ են վարձել, որոնք հետեւում են, թե դերասանների վեց երեխաներն ինչ են փնտրում Համացանցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով People հանդեսին:

«Մենք ունենք մեկին, որը վերահսկում է դա»,-հայտարարել է դերասանուհին: Ջոլին նաեւ նշել Է, որ «վստահ չԷ՝ երեխաները պատրաստ են արդյոք թվային աշխարհին»:

Անջելինա Ջոլին People հանդեսին հայտնել Է, որ ինքը չի օգտվում Facebook-ից, Instagram-ից եւ Twitter-ից՝ նախընտրելով «գրանցումները կատարել բլոկնոտում»:

Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը ինը տարվա համատեղ կյանքից հետո ամուսնացել են օգոստոսի վերջին Ֆրանսիայում: Հարսանիքն անցել Է փոքրիկ մատուռում: Հարսանյաց հանդեսին մասնակցելու հրավերներ Էին ստացել միայն ընտանիքի անդամները եւ մի քանի մտերիմ բարկամներ:   

Դերասանների սիրավեպի մասին պաշտոնապես հայտնի Է դարձել 2006 թվականի հունվարի 11-ին, երբ հարցազրույցներից մեկի ժամանակ Անջելինա Ջոլին հայտարարեց, որ ինքը հղի Է Բրեդ Փիթից: 2012 թվականի ապրիլին Ջոլին եւ Փիթը յոթ տարվա համատեղ կյանքից հետո հայտարարեցին նշանադրության մասին: Ներկայում զույգը դաստիարակում Է վեց երեխաների, որոնցից երեքը որդեգրված են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]