1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հանրապետական նշանակության հուշարձանները կտեղափոխվեն միայն բացառիկ դեպքերում

Հանրապետական նշանակության հուշարձանները կտեղափոխվեն միայն բացառիկ 
դեպքերում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների ամբողջական կամ մասնակի տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքում, եթե հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին  օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, օրենքի նախագծի հեղինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ  այս դեպքում իրավասու մարմինը անվտանգության անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման եւ հարմար վայրում վերականգնման համար: Ըստ նրա` հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը  պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

«Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ դա պահանջում է հուշարձանի նյութական պահպանությունը: Հուշարձանի փոփոխումը չի կարող զուգորդվել դրա պատմամշակութային արժեք հանդիսացող արտաքին ու ներքին կերպարների, դրանց առանձին տարրերի ու դրվագների անդարձելի խեղմամբ, նսեմացմամբ կամ ոչնչացմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

Ըստ նրա հեղինակած նախագծի` հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը կկատարվի Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ տեղական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետի) թույլտվությամբ: Հուշարձանների տեղափոխման եւ փոփոխման թույլտվություն տրվելու է միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա: Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ դրանք կատարելու ընթացքում, լիազորված մարմինը կկազմակերպի հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման եւ լուսանկարման աշխատանքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]