Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վիեննայում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բարեգործական երեկո

Վիեննայում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 
բարեգործական երեկո

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնի հանդիսությունների սրահում դեկտեմբերի 14-ին կազմակերպվել է բարեգործական երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ավստրիայում անցկացված միջոցառումների ամփոփմանը և 2015թ. ընթացքում ծրագրված միջոցառումների իրականացմանը: Միջոցառման կազմակերպիչն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Ավստրիայի հանձնաժողովը՝ նախագահությամբ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, իր ելույթում դեսպան Կիրակոսյանն ընդգծել է հանձնաժողովի և նրա կազմում ընդգրկված համայնքային կառույցների համընդհանուր ցանկությունն ու նպատակը՝ համատեղ ձեռնարկների միջոցով նպաստել Հայաստանի հզորացմանը, հայ ժողովրդի պատմության և մշակույթի հանրայնացմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Վիեննա ժամանած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հայաստանի պետական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրել է հանձնաժողովի կատարած և կատարելիք աշխատանքները, ծրագրած միջոցառումների բովանդակությունը, մասնավորապես, թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակության պատրաստվող գրքերի ու պատկերազարդ ալբոմների ցանկը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելուն միտված սույն ձեռնարկով հանձնաժողովը ակնկալում է ավստրիաբնակ հայրենակիցների աջակցությունը` նպատակ ունենալով յուրաքանչյուր հայի կողմից նախատեսված միջոցառումների իրականացմանը նպաստելուն:

Միջոցառումն ուղեկցվել է հայ դասական երաժշտության կատարումներով: Ելույթներով են հանդես եկել երիտասարդ դաշնակահար Լևոն Ավագյանը, Գրացի լարային քառյակը, մեներգիչ, տենոր Դավիթ Վարդանովը:

Միջոցառումից հետո տեղի է ունեցել ընդունելություն և Հայոց ցեղասպանության թեմային վերաբերող գրքերի, ալբոմների, գեղանկարների բարեգործական աճուրդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]