Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրման պատճառով տուժում է նաև Հայաստանը. քաղաքագետ

Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրման պատճառով տուժում է նաև 
Հայաստանը. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Հայաստանի ներքին քաղաքական կյանքում տեղաշարժեր չի նկատում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը նշեց, որ շուրջ մեկ ամիս առաջ կայացած ասուլիսին ասել է նույնը ու այդ ժամանակվանից հետո ոչինչ չի փոխվել: «Հայաստանի ներքին քաղաքականությունում ոչինչ չի կատարվում, միայն Հայաստանը շարունակվում է Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը: Ինչպես նախկինում, ես հիմա էլ կասկածում եմ, որ դա մինչ հունվարի մեկը կիրականանա, չնայած ոչինչ բացառված չէ: Ամեն դեպքում` գործընթացը վաղ թե ուշ ավարտին կհասցվի»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա դիտարկմամբ` Հայաստանի ու Ռուսաստանի խորհրդարաններում համաձայնագիրը կվավերացնեն մինչև նոր տարի, ինչ վերաբերում է Ղազախստանին և Բելառուսին, դեռ պարզ չէ, բայց վաղ թե ուշ գործընթացը իր եզրափակումը կստանա:

Խոսելով արտաքին քաղաքական զարգացումներից` Իսկանդարյանը շեշտեց, որ շարունակում են վատանալ ու սրվել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները, որը շատ զգալի ազդեցություն է ունենում նաև մեր տարածաշրջանի վրա: «Խաղը, որ իրականավում է «Հարավային հոսք» ծրագրի շուրջ, բերում է նրան, որ նվազում են նավթի գները, բայց դրանք հասնում են ճգնաժամային շեմին, որը շատ վատ է անդրադառնում Ռուսաստանի վրա, ինչն արտացոլվում է նաև մեզ վրա, արդեն իսկ տեսնում ենք տնտեսական դժվարություններ: Ես չեմ էլ խոսում դրամի արժեզրկման մասին, որը դրա դրսևորումներից մեկն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով Պուտինի` Անկարա կատարած այցին, Իսկանդարյանը հայտնեց, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները վերջին տարիներին բարելավվել են: Ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների փուլում,  երբ վատանում են Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները, Ռուսաստանը փորձում է մեկուսացումից դուրս գալու ուղիներ փնտրել:

«Խոսքն այլ շուկաներ մուտք գործելու մասին է, այդպիսին կարող են ծառայել Թուրքիան, Չինաստանը: Չնայած Թուրքիան շատ գազ չի սպառում, բայց եթե «Հարավային հոսք»-ն իսկապես անցնի Թուրքիայով, դա կլինի հենց այդ շուկան»,-նշեց քաղաքագետը` հավելելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան խոսում են առևտրատնտեսական կապերն ամրապնդելու մասին: «Ռուսաստանը Թուրքիայի համար երկրորդ գործընկեր երկիր է, Թուրքիան Ռուսաստանի համար` յոթերորդ, նրանք խոսում ենք առևտրաշրջանառության ծավալների մեծացման հնարավորության մասին: Եթե ռուս-թուրքական հարաբերությունները լավանան, իսկ Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները վատանան, դա մեզ վրա էլ կանդրադառնա»,-եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]