1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թբիլիսիում բացվում Է 15-րդ միջազգային կինոփառատոնը

Թբիլիսիում բացվում Է 15-րդ միջազգային կինոփառատոնը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսյան 15-րդ միջազգային կինոփառատոնը, որը կազմակերպիչներն այս տարի անվանել են «կանաչ», Վրաստանի մայրաքաղաքում կանցկացվի դեկտեմբերի 1-ից մինչեւ 7-ը: Ամեն տարի կինոփառատոնի կազմակերպիչներն ընտրում են սոցիալական որեւԷ հրատապ թեմա, որին նվիրվում Է մի ամբողջ սեկցիա, բազմաթիվ բանավեճեր եւ միջոցառումներ. այս տարի այդ թեման դարձել Է բնապահպանական իրադրությունը եւ ուրբանիզացումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Կինոփառատոնը կբացի իրանցի հայտնի ռեժիսոր Մոհսեն Մահմալբաֆի «Նախագահը» ֆիլմը, որի նկարահանումները տեղի են ունեցել Վրաստանում:

Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի շուրջ 150 կինոնկար. փառատոնին մասնակցելու համար Վրաստան կժամանեն 29 երկրների 80 ռեժիսորներ: Այս տարի ժյուրիի նախագահ Է ընտրվել իտալացի կինոքննադատ, կինոգետ եւ պրոդյուսեր Մարկո Մյուլլերը: Փառատոնի ժյուրին ի հայտ կբերի լավագույն ֆիլմ եւ լավագույն ռեժիսոր անվանակարգերի երկու հաղթողներին: Բացի այդ, ամեն տարի փառատոնի շրջանակներում  շնորհվում են մի շարք հատուկ մրցանակներ, այդ թվում՝ Սերգեյ Փարաջանովի անվան հատուկ կինոգեղագիտության համար պարգեւը: 

Կինոփառատոնն անցկացվում Է կինոարվեստի «Պրոմեթեւս» կենտրոնի կողմից՝ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության եւ Կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնի աջակցությամբ: Փառատոնի գլխավոր նպատակն Է՝ նպաստել մշակույթների մերձեցմանը եւ վրաց հանրությանը ծանոթացնել համաշխարհային լավագույն կինոնախագծերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]