Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թունավորման հետևանքով հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը բարելավվում է

Թունավորման հետևանքով հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը 
բարելավվում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  մասնագետների հետ նոյեմբերի 28-ի ուշ երեկոյան մեկնել  է Եղվարդ: Ինչպես «Արմենպրես»-ը Առողջապահության նախարարության հասարակայնության և տեղեկատվության վաչությունից, Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին արձանագրված թունավորման հետևանքով  այս պահի դրությամբ հոսպիտալացվել է  3-6 տարեկան 51 երեխա, որից 33-ը` Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոն, 17-ը`  Երևանի  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Եվս  7  երեխա ստանում է ամբուլատոր բուժում:   

Երեխաների առողջական վիճակն ունի դրական դինամիկա:

Նախնական տվյալներով` երեքի մոտ հաստատվել է շիգելոս աղիքային հիվանդությունը: Մանկապարտեզի աշխատակիցները ևս ենթարկվել են մանրէաբանական հետազոտության: Բոլոր սաների նկատմամբ  բժշկական հսկողություն է սահմանվել:

Թունավորման պատճառները ուսումնասիրվում են:

Նախարար Արմեն Մուրադյանը մինչ ուշ գիշեր գտնվել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, զրուցել երեխաների ծնողների հետ: 

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի  խմբերը բակային համայցեր են կատարել: Կասկածելի առողջական վիճակ ունեցողները հոսպիտալացվել են:

Մասնագետների կողմից ձեռնարկված համաճարակաբանական հետազոտությունները և  կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:

 Երեխաների առողջական վիճակի և հակահամաճարակային աշխատանքների մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին: Իրավիճակը վերահսկելի է և գտնվում է նախարարի անմիջական հսկողության ներքո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]