Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շվեյցարիայում ալկոհոլի վաճառքը կդադարեցվի երեկոյան ժամը 22-ից մինչև 6-ը

Շվեյցարիայում ալկոհոլի վաճառքը կդադարեցվի երեկոյան ժամը 22-ից մինչև 6-ը

ԵՐԵՎԱՆ, 28  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի պետական խորհուրդն ուսումնասիրում է ալկոհոլի վաճառքի արգելման վերաբերյալ նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, համաձայն նախագծի՝ կդադարեցվի ալկոհոլի վաճառքը երեկոյան 22-ից մինչև առավոտյան 6-ը: Նման որոշման նպատակն է` պաշտպանել երիտասարդ սերունդը: Դրանով կսահմանափակվի երիտասարդների հասանելիությունը ալկոհոլին:

Որոշումը չի վերաբերվի ռեստորաններին: Այն ուղղված է մթերային խանութներին, որտեղ ալկոհոլն ավելի էժան է ռետորանների համեմատ: Խանութներից գնված ալկոհոլն օգտագորվում է հանրային վայրերում, ինչը որոշակի խնդիրների պատճառ է դառնում:

Նախատեսվում է ալկոհլի վաճառքը երեկոյան արգելել նաև զբոսաշրջային Բերնս Օբելենդ տարածաշրջանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]