Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ընդարձակվել է Գավառ քաղաքի փողոցային լուսավորության ցանցը

Ընդարձակվել է Գավառ քաղաքի փողոցային լուսավորության ցանցը

ԳԱՎԱՌ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի տեղական բյուջեի միջոցներից ներդրված 14 միլիոն դրամի հաշվին ընդարձակվել է փողոցային լուսավորության ցանցը մոտ 5 կիլոմետր երկարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, քաղաքի Ազատության -1, Գրիգոր Նարեկացի  փողոցներում եւ «Բերդի գլուխ» կոչվող տարածքում, որը զբաղեցնում է գերեզմանոցը, անցկացվել է արտաքին լուսավորության ցանց: Տեղադրված 49 նոր լուսատուները նշյալ փողոցները լուսավորում են   ժամը 18-ից մինչեւ կեսգիշեր:

Շինարարական աշխատանքները սկսվել եւ ավարտվել են այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին: Գավառի քաղաքապետի տեղեկալ Գրիգոր Բոշյանի հավաստմամբ՝ եկող տարվա ընթացքում շարունակվելու են լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները, ինչը բխում է համայնքի քառամյա զարգացման ծրագրի դրույթներից:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am