Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շահագրգիռ կառույցներին է ներկայացվել «Հետիոտների շահերի պաշտպանությունը որպես անվտանգ կյանքի երաշխիք» զեկույցը

Շահագրգիռ կառույցներին է ներկայացվել «Հետիոտների շահերի պաշտպանությունը 
որպես անվտանգ կյանքի երաշխիք» զեկույցը

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրատարակվել և շահագրգիռ կառույցներին է ներկայացվել «Հետիոտների շահերի պաշտպանությունը որպես անվտանգ կյանքի երաշխիք» զեկույցը: Զեկույցում ներկայացված են Գյումրիում ճանապարհային նշանների, գծանշումների, հասարակության տարբեր խմբերի իրազեկվածության և, ընդհանրապես, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրները:

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով պետք է անվտանգ լինեն նախադպրոցական և դպրոցական հաստատությունների հարակից փողոցները, իսկ երեխաները պետք է իրազեկ լինեն: Զեկույցի հեղինակներն այս եզրահանգմանն են եկել մշտադիրատրկումների արդյունքում. հարցում է իրականացվել նախակրթարանների սաների« դաստիարակների« դպրոցահասակ երեխաների« մանկավարժների« ծնողների« ինչպես նաև վարորդների շրջանում:

Զեկույցը պատրաստվել  է  Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ֆինանսական աջակցությամբ` «ԼոգոՍ» կենտրոնի կողմից իրականացվող «Հետիոտների շահերի պաշտպանությունը  որպես անվտանգ կյանքի երաշխիք» ծրագրի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ԼոգոՍ» կենտրոնից,  ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրը տարեցտարի բազմաթիվ գործոնների պատճառով ավելի է բարդանում: 2012-2014 թթ. միայն Գյումրիում տեղի է ունեցել 199 ՃՏՊ« որի հետևանքով զոհվել է 22« վիրավորվել՝ 263 քաղաքացի:  Նմանատիպ փոքր տարածաշրջանի մակարդակով սա բավականին բարձր ցուցանիշ է: Հատկապես մտահոգիչ է իրավիճակը նախադպրոցական և դպրոցական հաստատությունների մոտակայքում« որոնք գտնվում են երթևեկության բանուկ հատվածներում« իսկ անմիջապես փողոցի վրա չգտնվող հաստատությունների դեպքում դրանց հասնելու համար երեխաները ստիպված են հատել-անցնել փողոցներ:

Զեկույցի նպատակն է՝ աջակցել նախադպրոցական և դպրոցական հաստատությունների հարևանությամբ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ներկա իրավիճակի բարեփոխմանը« ինչպես նաև բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։

Գյումրիում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մակարդակն անբավարար է։ Նախադպրոցական հաստատությունների 83«3%-ն ընդհանրապես ապահովված չէ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող նշաններով« գծանշումներով ու սարքավորումներով« իսկ 16«7%-ն ապահովված է մասամբ: Դպրոցական հաստատությունների 16«7%-ն ընդհանրապես ապահովված չէ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող նշաններով« գծանշումներով ու սարքավորումներով« 33«3%-ն ապահովված է մասամբ« իսկ 50%-ը՝ ամբողջությամբ: Իրազեկվածության տեսանկյունից վիճակը նույնպես գոհացուցիչ չէ։ Հարցման արդյունքում պարզվել է« որ հասարակության միայն 39«9%-ն է լիովին տիրապետում ճանապարհային երթևեկության անվտանգության կանոններին« 50«8%-ը մասամբ է տիրապետում« իսկ 9«5%-ն ընդհանրապես չի տիրապետում: Այս մակարդակի գիտելիքները բավարար չեն անվտանգ երթևեկություն իրականացնելու համար։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]