Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մուլտաշխարհի անտեսանելի կողմում. երեխաները մասնակցել են «Անահիտ» մուլտֆիլմի ձայնագրման աշխատանքներին

Մուլտաշխարհի անտեսանելի կողմում. երեխաները մասնակցել են «Անահիտ» 
մուլտֆիլմի ձայնագրման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անահիտ» մուլտֆիլմի նկարչական մրցույթի հաղթող երեխաները նոյեմբերի 26-ին և 27-ին հրավիրվել են «S’harmony» ձայնագրման ստուդիա և ականատես են եղել, թե ինչպես են հայտնի դերասանները կյանք տալիս իրենց սիրած հերոսներին՝ Մկրտիչ Արզումանյանը խոսում է Անդոկի ձայնով, Նազենի Հովհաննիսյանը վերածվում է Անահիտի, Խորեն Լևոնյանը՝ Վաչագանի: Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին «Շարմ Հոլդինգից», երեխաներից Գեորգին բացահայտել է, որ Զանգին ոչ թե արջ է, այլ՝ շուն, Վաչագան թագավորի հավատարիմ գամփռը, իսկ Ալեքսն ու Արմանը խնդրել են ռեժիսոր Դավիթ Սահակյանցին պատմել, թե ինչպես է սովորական նկարը վերածվում մուլտհերոսի:


Երեխաներին այնքան էր դուր եկել հնչյունավորման ընթացքը, որ չէին ցանկանում հեռանալ ստուդիայից: Կազմակերպիչները ևս մեկ անակնկալ են մատուցել հաղթող երեխաներին՝ նրանց հրավիրելով «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերային:

Ղազարոս Աղայանի ստեղծագործության առաջին անիմացիոն էկրանավորումը՝ «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը, մեծ էկրան կբարձրանա դեկտեմբերին: Մուլտֆիլմը նկարահանվել է անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան և որակական նոր հարթություն է բերելու հայկական մուլտարտադրություն: «Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Հրանտ Թոխատյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանը: Մուլտֆիլմի կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը եւ Վարդան Զադոյանը: Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաև «Ակունք» ազգագրական համույթը:

Ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցն ու Լյուլյա Սահակյանցը: Պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է «Շարմ Հոլդինգ»-ը: Սցենարի հեղինակներն են Նաիրա Սահակյանցը, Լյուլյա Սահակյանցն ու Դավիթ Սահակյանցը, երկխոսությունների հեղինակներն են Վահրամ Սահակյանն ու Լևոն Գալստյանը: Մուլտֆիլմի բեմադրող նկարիչն Էռնեստ Մուրադյանն է, իսկ կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը եւ Վարդան Զադոյանը:

Երևանյան պրեմիերայից հետո «Դիսնեյ»-ի չափանիշներին համապատասխանող «Անահիտ» մուլտֆիլմը ցուցադրվելու է միջազգային հեղինակավոր փառատոններում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]