Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավտոմեքենաների հրկիզման դեպքերի կապակցությամբ hարուցվել է 6 քրեական գործ

Ավտոմեքենաների հրկիզման դեպքերի կապակցությամբ hարուցվել է 6 քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության տարբեր վարչական շրջանների քննչական բաժիններում ստացվել են նյութեր՝ Երեւանի տարբեր հասցեներում  6 ավտոմեքենաների հրկիզման դեպքերի վերաբերյալ, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, նախաքննության շրջանակներում հանձնարարություններ են տրվել ոստիկանության ստորաբաժանումներին` ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը բացահայտելու համար։

Նախապատրաստված նյութերով 4 դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 1 դեպքի վերաբերյալ գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, եւս 1 դեպքի վերաբերյալ՝  34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Նոյեմբերի 27-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 04:00-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձն այրել է Երևան քաղաքի բնակչուհի Սուսաննա Մելքոնյանին պատկանող «CHERY TIGGO» մակնիշի ավտոմեքենան, որի հետեւանքով վնասվել է ավտոմեքենայի անվադողը և հետևի վահանը` Ս.Մելքոնյանին պատճառելով զգալի չափի գույքային վնաս: Նույն ժամանակ Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել Լուսինե Գալստյանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայի այրման վերաբերյալ:

Եվ կրկին  նոյեմբերի 27-ին  ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 26-ի ժամը 22:00-ից մինչեւ նոյեմբերի 27-ի ժամը 06։30-ն  ընկած ժամանակահատվածում հրկիզման է ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ Կարեն Հարությունյանի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի հետեւանքով վնասվել է ավտոմեքենայի  ձախակողմյան հետեւի անվաթեւը, վահանակի ձախակողմյան անվադողը, անվահեծը՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս։

Նմանատիպ ահազանգ է ստացվել Շենգավիթի քննչական բաժնում առ այն, որ նույն օրը, ժամը 01։30-04։20-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակիչ Վարդան Հակոբյանին պատկանող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան, որի հետեւանքով վնասվել է ավտոմեքենայի ձախակողմյան հատվածի հետնամասը՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս։

Իսկ  ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում  ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 26-ի ժամը 21:00-ից մինչեւ նոյեմբերի 27-ի ժամը 10։00-ն  ընկած ժամանակահատվածում, անձը փորձել է հրկիզել Կարո Եղնուկյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, քանի որ ավտոմեքենայի առջեւի հատվածում հայտնաբերվել է ծառի ճյուղ՝ պոլիէթիլենային տոպրակով եւ այլ դյուրավառ հեղուկի հետքեր։

Եվ ի վերջո` նոյեմբերի 27-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 05:00-ի սահմաններում, այրել են Երևան քաղաքի բնակիչ Սամվել Սարգսյանին պատկանող «Մերսեդես C200» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։ 

Նշված բոլոր քրեական գործերով նշանակվել են դատաապրանքագիտական, դատահրդեհատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողությունները՝  քրեական գործերով քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը եւ լրիվությունն ապահովելու ուղղությամբ։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]