1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Միջբանկային շուկայում մեկ շաբաթում իրականացվել է 1,7 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

Միջբանկային շուկայում մեկ շաբաթում իրականացվել է 1,7 մլն  ԱՄՆ դոլարի առք եւ 
վաճառք

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միջբանկային շուկայում նոյեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 1,7 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 435.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 117 մլն 840 հազար 305 դոլար` 429.35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել` 133 մլն 481 հազար 811 ԱՄՆ դոլար` 431.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 45 մլն 540 հազար  ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 434.87 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,7 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 435.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 761 հազար 195 եվրո` 533.75 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել` 17 մլն 712 հազար 976 եվրո` 540.88 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 651 մլն 910 հազար 826 ՌԴ ռուբլի` 9.22 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել` 248 մլն 54 հազար 758 ՌԴ ռուբլի` 9.054դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Նոյեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.7 մլն ԱՄՆ դոլար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]