Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բեռնափոխադրողները ծանոթացել են ԵՏՄ-ին ՀՀ-ին միանալու առանձնահատկություններին

Բեռնափոխադրողները ծանոթացել են ԵՏՄ-ին ՀՀ-ին միանալու 
առանձնահատկություններին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ միանալու պայմանագրից բխող տրանսպորտային հարցերին պարզաբանումներ տալու, տրանսպորտային ոլորտում նախատեսվող իրավական փոփոխությունները քննարկելու, հետագա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության  լրատվական ծառայությունից, քննարկմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, տրանսպորտի վարչության պետի տեղակալ, բեռնափոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը, բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։ 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը ներկաներին հանգամանորեն ներկայացրել է, թե որոնք են տրանսպորտի ոլորտում ԵՏՄ-ին միանալու առանձնահատկությունները։

Բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։

Կլոր սեղան-քննարկման մասնակիցներն արձանագրել են, որ պայմանագրին միանալուց հետո գործունեության ընթացքում չեն առաջանա խնդիրներ և խոչընդոտներ, իսկ նախարարության տված պարզաբանումները լիարժեք են և բավարար։

Արթուր Առաքելյանը նշել է, որ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցելու ինչպես առաջին շրջանում, այնպես էլ հետագայում նախարարությունը պատրաստակամ է բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և օժանդակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]