Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կահիրեում բախումներ են սկսվել, կան զոհեր և վիրավորներ

Կահիրեում բախումներ են սկսվել, կան զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 28  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կահիրեում նոյեմբերի 28-ին բախումներ են սկսվել իսլամիստների և կառավարական ուժերի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բախումները սկսվել են ալ Մատարիա թաղամասում: «Մուսուլման եղբայրներ» և «Սալաֆիտական ճակատ» կազմակերպությունները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել: Բախումների հետևանքով, նախնական տեղեկություններով, 4 մարդ է զոհվել, տասնյակ վիրավորեր կան: Հանրահավաքը սկսվել է ուրբաթօրյա աղոթքից հետո:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ եգիպտացի ավելի քան 25 հազար զինծառայողներ պատրաստ են ապահովել երկրի անվտանգությունը հանրահավաքների ժամանակ, որոնք կանցկացնեն իսլամիստները: Անհրաժեշտության դեպքում` բանակը կարող է զենք կիրառել  անկարգություն հրահրողների դեմ:

«Մուսուլման եղբայրների» հիմնական պահնաջն է` պահպանել շարիաթի սկզբունքները և Մուհամադ Մուրսիին իշխանության վերադարձնել:

Մուհամադ Մուրսիի իշխանությունը տապալվել է 2013թ.-ի հունիսին: Մինչև այժմ նրա կողմնակիցները փորձում են երկրում վերականգնել «օրինականությունը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]