1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պետական բժշկական համալսարանն անցկացրել է 50-րդ ուսանողական փառատոնը

Պետական բժշկական համալսարանն անցկացրել է 50-րդ ուսանողական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մ.Հերացու անվ. պետական բժշկական համալսարանը նոյեմբերի 28-ին անցկացրել է 50-րդ հոբելյանական ուսանողական փառատոնը։ Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջոցառման ընթացքում բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի ոսկե հուշամեդալով են պարգևատրվել փառատոնի հիմնադիրներ Ա.  Ազնավուրյանը, Ա. Ենգիբարյանը և Դ. Խուդավերդյանը։ Բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանը բժշկական համալսարանի ոսկե մեդալով է պարգևատրել նաև ուսանողական խորհրդարանի նախկին նախագահ Կարեն Ակոպյանին։

Պաշտոնական մասին հաջորդել է մշակութային ծրագիրը։ Ելույթ են ունեցել բուհի «Մեդունի» էստրադային երգի և պարի համույթները, ՈՒՀԱ թիմի անդամները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]