Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ժառանգություն»-ը հրապարակային հանդիպումներ կանցկացնի Հայաստանի երեք քաղաքներում

«Ժառանգություն»-ը հրապարակային հանդիպումներ կանցկացնի  Հայաստանի երեք 
քաղաքներում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի առաջին շաբաթը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը  հրապարակային հանդիպումներ կիրականացնի  Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն տարածած հաղորդագրությունը:

Հայտարարության մեջ, որը արել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ասվում է հետևյալը. «Խորհրդարանական երեք խմբակցությունների համագործակցության արդյունքում այդպես էլ  չներկայացվեց  ամբողջական իշխանափոխության միասնական գործողությունների առաջարկ և իրականացման ժամանակացույց: Քաղաքական վիճահարույց ընթացքը անհրաժեշտություն է առաջացրել խմբագրելու  մեր պայքարի  քաղաքական  մարտավարության,  ռազմավարության, համագործակցության և դիմադրական էներգիայի հզորացման հարցերը»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Հրապարակային հանդիպումները, որը  նախաձեռնում է Րաֆֆի Հովհաննիսյանը, կանցկացվեն. դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին`  Երևանի Ազատության հրապարակում, դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին` Վանաձորի Արցախի պուրակում, և նույն օրը, ժամը 17:00-ին` Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի հրապարակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]