1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թովմաս Պողոսյանը երջանիկ է լավ ընտանիք և հայրենիք ունենալու համար

Թովմաս Պողոսյանը երջանիկ է լավ ընտանիք և հայրենիք ունենալու համար

ԵՐԵՎԱՆ, 28  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը շնորհակալ է Աստծուն իր ապրած տարիների և բովանդակալից կյանքի համար: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Սայաթ-Նովա» մշակութային միության նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

«Որևէ համերգ անելը լուրջ պատասխանատվություն է, և ես մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում դրան: Այդ պատասխանատվությունն իր հետ լարվածություն է բերում, մտածում ես, որ բոլոր խնդիրները կարգավորված լինեն, հանդիսատեսը դահլիճից առավել գոհունակությամբ դուրս գա: Եթե խոսքը վերաբերում է իմ 60 տարիներին, ես շնորհակալ եմ Աստծուն իմ ապրածի համար, իմ արածների համար, և եթե Աստված նորից տարիներ է պարգևելու, պիտի ջանամ չարածներն անել ու հասցնել: Եվ, բացի այդ, անել հնարավորին առավելագույնը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Թովմաս Պողոսյանը:

ՀՀ ժողովրդական արտիստի խոսքով՝ ինքը, միանշանակ, նորից այս ուղին կընտրեր. «Ես ապրել եմ բովանդակալից, գեղեցիկ և երջանիկ կյանքով: Հպարտ եմ, որ հայրենիքիս՝ նորանկախ Հայաստանիս քաղաքացին եմ, հայրենիքիս անկախության ականատեսն եմ եղել, Արցախի անկախությունն եմ տեսել, զավակն եմ հնամենի և տաղանդավոր, հզոր մի ժողովրդի: Երջանիկ եմ, որ ունեմ լավ ընտանիք և լավ զավակներ»,-նշեց նա:

Խոսելով հոբելյանական երեկոյի մասին՝ Թովմաս Պողոսյանն այն բնորոշեց որպես գեղեցիկ համերգ, որը կազմված է հայ աշուղների սիրված երգերից: Ծրագրում ներառված էին Սայաթ-Նովայի, Շերամի, Հավասիի, Հովնաթանի, Աշոտի, Շահենի, Ջիվանի, Միջազի, ինչպես նաև, Վ. Կոտոյանի, Վ. Բալյանի, Գ. Գաբրիելյանի ստեղծագործությունները:  

Երգիչ Թովմաս Պողոսյանը ծնվել է 1954թ. Լոռվա մարզի Սարչապետ գյուղում: Երգել սկսել է մանկուց: 1971-72թթ երգել է ՀՀ ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանի ղեկավարած «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլում: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում, պրոֆեսոր է: 1992-ից «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավարն է: 2006թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2011թ.` ժողովրդական արտիստի կոչմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]