Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունը Փարիզում հանդիպել է արտասահմանյան գործընկերների հետ

ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունը Փարիզում հանդիպել է  արտասահմանյան 
գործընկերների հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ՀՀ հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, առանձին աշխատանքային հանդիպումներ է ունեցել որոշ արտասահմանյան գործընկեր ծառայությունների պատվիրակությունների, մասնավորապես` Հունաստանի դատական կատարողների միության և Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի պատվիրակությունների հետ, որոնց շրջանակում քննարկվել են փոխգործակցության խորացման և հետագա զարգացման հեռանկարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, Հունաստանի դատական կատարողների միության նախագահ Էֆթիմիոս Պրեկետեսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում միության նախագահը  ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին կրկին շնորհակալություն է հայտնել հոկտեմբերին Ծաղկաձորում անցկացված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովի աշխատանքների պատշաճ կազմակերպման և հյուրընկալության համար: Նա հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանում կայացած համաժողովում քննարկված հարցերն իրենց արդիականությամբ և կարևորությամբ էական նշանակություն են ունեցել իրենց համակարգում առկա նույնաբովանդակ խնդիրների վերլուծության և որոշակի եզրահանգումներ կատարելու հարցում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև պետական և մասնավոր համակարգերում հարկադիր կատարման գործընթացի առանձնահատկությունները, երկու համակարգին բնորոշ մարտահրավերները:

Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնևի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պարտապանի ակտիվների հայտնաբերման, արգելադրման և բռնագանձմանն առնչվող ներպետական օրենսդրական կարգավորումները, այդ գործընթացում ծագող առանձին խնդիրները և դրանց լուծման հնարավոր մեխանիզմները: Հանդիպման ավարտին Ալեքսանդրա Տրեսնևը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին հրավիրել է հաջորդ տարի այցելելու Սերբիայի դատական կատարողների ազգային պալատ և տեղում առավել մանրամասն ծանոթանալու համակարգի գործունեությանն ու դրա առանձնահատկություններին, ինչն ընդունվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am