Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանում «Ջիհադի հիմնադրամ» է գործում

Ադրբեջանում «Ջիհադի հիմնադրամ» է գործում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին միջազգային մամուլում լուրեր են շրջանառվում Ադրբեջանի կողմից «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորմանը ֆինանսական օգնություն ցուցաբերվելու մասին: Մասնավորապես, umma.ua կայքը հայտնել է, որ մինչ այժմ Ադրբեջանից 5 մլն դոլար է փոխանցվել այդ արմատական խմբավորմանը, որը հիմնականում հավաքվել է մեծ առեւտրային կենտրոններից, սուպերմարկետներից եւ այլ օբյեկտներից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, ԻԼԻՊ-ի համար Ադրբեջանում ֆինանսական միջոցներ հավաքելու մասին նոր տեղեկություն է հայտնել publika.az կայքը: Մասնավոր աղբյուրից կայքի ստացած տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի հյուսիսային շրջաններում իսլամի սալաֆի արմատական թեւի խավարիջի ներկայացուցիչները ԻԼԻՊ-ին օգնության ոչ պաշտոնական «Ջիհադի հիմնադրամ» են ստեղծել, որին ամեն ամիս փող են փոխանցում:

Կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Բաքվի ոստիկանությունը հետեւում է մի քանի մեծ օբյեկտների, որոնք կասկածվում են ԻԼԻՊ-ին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մեջ:

Կայքը նշում է, որ իր կողմից ձեռք բերված տեղեկատվության իսկությունը բացատրվում է նաեւ այն բանով, որ Կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով պետական կոմիտեի ղեկավար Մուբարիզ Գուրբանլըն ժամանակ առաջ հայտարարել էր, որ «անմիջապես կվերացնեն, եթե հայտանաբերեն ադրբեջանցի երիտասարդներին Սիրիա մեկնելու եւ ԻԼԻՊ-ին կամ տարբեր ահաբեկչական կառույցներին միանալու համար հավաքվող ֆինանսական աղբյուր»: Կայքը համոզմունք է հայտնում, որ նման աղբյուրներից անտեղյակ կոմիտեի նախագահն այդ կարգի հայտարարությամբ հանդես չէր գա:

«Ես եղել եմ նման օբյեկտներում: Տեղեկություններ կան, որ նրանք իրենց եկամուտների հաշվին արմատական կենտրոններ են ստեղծում եւ նոր անդամներ ներգրավում: Դրանով արդեն զբաղվում են պատկան մարմինները: Պետք է հայտնաբերել եւ վերացնել այդ ծայրահեղական միտումները: Մենք թույլ չենք տա, որոշ մարդիկ տարբեր միջոցներով Ադրբեջանում ֆինանսական միջոցներ հավաքեն եւ ուղարկեն ահաբեկչական խմբերին: Եթե պարզվի, որ այդ միջոցները նրանք ուղարկում են ահաբեկիչներին, ապա այդ աղբյուրն անմիջապես կվերացվի», -ասել էր նա:

Մյուս կողմից, արմատական խավարիջիների կողմից գումարներ հավաքագրվելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ կրոնաբան փորձագետ Այդըն Ալիզադեն: Նա նշել էր, որ հավաքված ընդհանուր տարեկան գումարը կազմում է մոտ 5 մլն դոլար: Նրա խոսքով` դա հավաքագրվում է եւ արտասահմանից արվող փոխանցումների, եւ բիզնես կառույցների, ինչպես նաեւ այդ արմատական խմբավորման անդամների նվիրատվությունների հաշվին, որն ի վերջո ուղղվում է ահաբեկչական խմբավորումների գործունեությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]