Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կամերային նվագախումբը հանդես կգա մի շարք մենակատարների հետ

Կամերային նվագախումբը հանդես կգա մի շարք մենակատարների հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը համերգային երեկոյի ընթացքում հանդես կգա մի շարք տաղանդավոր մենակատարների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կամերային երաժշտության ազգային կենտրոնից, իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Կոմիտասի անվան  կամերային երաժշտության տանը:

Նվագախմբի հետ ելույթ կունենան Արմինե Գրիգորյանը /դաշնամուր/, Սառա Ուրենան /պիկոլո- ֆլեյտա/, Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը /տերմենվոքս/, Գայանե և Անահիտ Մարգարյանները /դաշնամուր/: Ծրագրում կհնչեն Վիվալդիի, Չայկովսկու, Բախի, Բրամսի ստեղծագործությունները: Որպես դիրիժոր հանդես կգա Հարություն Արզումանյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]