Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ծառայողական քննություն է ընթանում Վանաձորի ոստիկանությունում կնոջ նկատմամբ բռնության հրապարակման առնչությամբ

Ծառայողական քննություն է ընթանում Վանաձորի ոստիկանությունում կնոջ նկատմամբ 
բռնության հրապարակման առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի ոստիկանությունում գրացված միջադեպի` կնոջ նկատմամբ բռնության կիրառման հրապարակման առնչությամբ ՀՀ ոստիկանությունում ծառայողական քննություն է անցկացվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Ներքին անվտանգությունում ուսումնասիրություններ են կատարվում, եթե լինեն արդյունքներ, կհրապարակենք»,-ասաց Աշոտ Ահարոնյանը:

Իրավապաշտպաններն ահազանգել են, որ Վանաձորի ոստիկանությունում 24-ամյա կնոջը հարցաքննելիս նվաստացրել են, հոգեբանական ճնշումների, բռնության են ենթարկել, որից մեկ շաբաթ անց նա ինքնասպանության փորձ է կատարել։

ՀՀ ոստիկանությունը գերնպատակ է դարձրել խոշտանգումների ենթարկելու միջոցով ցուցմունք կորզելու հնարավորության իսպառ բացառումը: Այս մասին օրերս հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Նա նշել է, որ հեռու են այն մտքից, որ այդ ամենը առկա չէ ոստիկանական համակարգում, բայց անում են ամեն ինչ` բռնության դիմողներին համակարգից հեռացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]