Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Եվս չորս կոմբայն` Հայաստանի գյուղերի համար

Եվս չորս կոմբայն` Հայաստանի գյուղերի համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծել ՌԴ արտադրության 4 կոմբայն: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամից:

Նոյեմբերի 21-ի դրությամբ` բոլոր չորս կոմբայնները հասել են Գեղարքունիքի մարզի Գանձակ, Սոթք, Կարճաղբյուր և Վարդաձոր համայնքներ: Կոմբայնների վաճառքի գինը նշված խմբաքանակի համար 30 միլիոն 500 հազար դրամ է: Տեխնիկան համայնքներին տրամադրվելու է լիզինգով՝ 20 % կանխավճարով, 10 տարի մարման ժամկետով և 9% տարեկան տոկոսադրույքով: Այդ պայմանները և կոմբայնի գինը Հայաստանի շուկայում անհամեմատ մատչելի են: Առաջիկայում Հայաստան կներկրվի կոմբայնների նոր խմբաքանակ` պատվիրատու համայնքներին ու անհատներին տրամադրելու նպատակով:

Կոմբայնների շահագործումը զգալիորեն կթեթևացնի համայնքների գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը: Դրանց միջոցով համայնքները կխնայեն ժամանակ և միջոցներ, ինչպես նաև զգալիորեն կավելացնեն մշակվող հողատարածքները:

Կոմբայնների ներմուծումը շարունակվելու է մինչև 2015թ. սեպտեմբեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]