1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախի Մայր բուհը 45 տարեկան է

Արցախի Մայր բուհը 45 տարեկան է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինը ֆակուլտետ, 25 ամբիոն, 350 դասախոս եւ 3300 ուսանող: Թվերը Արցախի պետական համալսարանի տասնամյակների ակտիվ գործունեության եւ ձեռքբերումների ապացույցն են: Այսօր Արցախի Մայր բուհում դասախոսություններ են կարդում դոկտորներ, պրոֆեսորներ, դոցենտներ, այստեղ հաճախ են անցկացվում հանդիպումներ արտերկրից ժամանած դասախոսների հետ ու տարեցտարի Արցախի Մայր բուհը ամրագրում է իր դերը` որպես երկրի կրթության եւ գիտության կարեւորագույն կենտրոններից մեկը

Արցախի պետական համալսարանը (ԱրՊՀ-ն) տոնում է հիմնադրման 45-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ համալսարանոմ նոյեմբերի 28-ին կայացել է նիստ` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Արցախի Մայր բուհից, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ներկայացնելով բուհի գործունեությունը երկրի կրթական եւ մշակութային զարգացման գործում, շեշտել է նաեւ այն հանգամանքը, որ Արցախյան շարժման տարիներին, բուհը վերածվել էր երիտասարդության եւ հայրենասիրական մղումների շարժիչ կենտրոնի:

«Արցախի Մայր բուհը երկրի հասարակական եւ տնտեսական հիմնական կորիզն է՝ կադրերի մատակարարման դարբնոց: Համալսարանի 22 հազար շրջանավարտներից շատերն այսօր զբաղեցնում են պետական պաշտոններ եւ նրանց ձեռքում է երկրի ղեկավարման ղեկը։ Անգնահատելի է Արցախի պետական պամալսարանի դերը Արցախյան շարժման տարիներին։ Շուրջ 400 ուսանողներ մասնակցել են արցախյան գոյամարտին: Ցավոք, նրանցից շատերը չեն վերադարձել»,- ասել է Մանուշ Մինասյանը:

Հոբելյանի կապակցությամբ մի շարք դասախոսներ համալարանի կրթական գործում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրվել են ԼՂՀ վարչապետի հուշամեդալով եւ պատվոգրով: Պատվոգրեր է հանձնել նաեւ ԱԺ նախագահը:

Արցախի պետական համալսարանն ստեղծվել է 1969թ.-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կենտրոն Ստեփանակերտ քաղաքում: Ստեղծման պահին համալսարանը կոչվում էր «Բաքվի Վ.Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ» և ուներ ընդամենը երկու ամբիոն` լեզվի և գրականության ու մաթեմատիկայի. ուսուցումը հայերեն ու ադրբեջաներեն էր, հետագայում նաև` ռուսերեն: 1973թ. բուհը ստացավ ինքնուրույն կրթօջախի կարգավիճակ և վերանվանվեց Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտ: Արցախյան պատերազմի թեժ տարիներին` 1992թ. հոկտեմբերին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց միավորել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը Երևանի ճարտարագիտական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի հետ` միավորված նորաստեղծ բուհն անվանելով Արցախի պետական համալսարան` ԱրՊՀ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]