Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պուտինը Թուրքիայի համար լրացուցիչ գազի գնի ուսումնասիրման անհրաժեշտություն է տեսնում

Պուտինը Թուրքիայի համար լրացուցիչ գազի գնի ուսումնասիրման անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի համար ռուսաստանյան գազի լրացուցիչ ծավալների գնի մասին հարցը մանրազնին ուսումնասիրություն է պահանջում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին Թուրքիա մեկնելուց առաջ «Անատոլու» լրատվական գործակալությանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտնել էր, որ Անկարան «Գազպրոմ»-ին խնդրում է զեղչել ընթացիկ պայմանագրով մատակարարվող գազի գինը:

Հոկտեմբերի սկզբին «Գազպրոմ»-ը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են մոտ ժամանակում առավելագույնս ծանրաբեռնել «Երկնագույն հոսք» գազատարը եւ դրա տարեկան հզորությունը 16-ից մեծացնել մինչեւ 19 մլրդ խոր.մ-ի:

«Ինչ վեաբերվում է լրացուցիչ ծավալների գնի որոշմանը, ապա այդ հարցը պահանջում է շահագրգիռ ընկերությունների գծով մանրազնին ուսումնասիրություն, այդ թվում` թուրքական գազային շուկայի իրողությունները հաշվի առնող», -ասել է Պուտինը:

Նրա խոսքով` վերջին տասնամյակների ընթացքում էներգետիկան երկկողմանի առեւտրա-տնտեսական համագործակցության լոկոմոտիվի դեր է կատարում:

ՌԴ Նախագահը նաեւ հավելել է, որ չնայած առկա որոշ տարակարծություններին, ռուս-թուրքական հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]