Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քիմ Քարդաշյանը կպայքարի Time-ի «Տարվա մարդ» կոչման համար

Քիմ Քարդաշյանը կպայքարի Time-ի «Տարվա մարդ» կոչման համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարաք Օբամա, Վլադիմիր Պուտին, Անգելա Մերկել, Բեյոնսե, Հասան Ռոուհանի: Անգլիական Time պարբերականը հրապարակել է ամենամյա «Տարվա մարդ» կոչման անվանակարգի 50 թեկնածուի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` աշխարհի ամենահայտնի քաղաքական, մշակութային եւ հասարակական գործիչների ցանկում է հայտնվել նաեւ ամերիկյան հեռուստաաստղ հայազգի Քիմ Քարդաշյանը:


Ըստ Time-ի, Քարդաշյանը կարող է ճանաչվել տարվա մարդ` հասարակական ակտիվ գործունեության, լուսանկարների հրապարկմամբ մեծ աղմուկ հանելու, բիզնես գործունեության եւ տարատեսակ ոլորտներում հաջողության հասնելու համար: Հետաքրքրական է, որ «Տարվա մարդ» կոչմանն արժանանալու համար այս պահի դրությամբ Քիմն ավելի շատ ձայն է հավաքել, քան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իրանի կրոնական առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն: Քվեարկությունը կտեւի մինչեւ դեկտեմբերի 6-ը: Time-ը քվեարկության արդյունքները կհրապարակի դեկտեմբերի 10-ին:

Սկսած 1927թ. հեղինակավոր Time պարբերականն ամեն տարի հայտարարում է այն անձի անունը, ում անունն ամենաշատն է շրջանառվել մամուլում եւ ով ունեցել է մեծ ազդեցության հանրության վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]